News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնական Դեւիդ Նաթը սինթեթիկ նյութ է մշակել, որը դուրս կմղի ալկոհոլը, քանի որ այն ամբողջովին կազատի ոգելից խմիչքի գործածման ծանր հետեւանքներից, հայտնում է Informing–ը

alcosynt-ի հիմքով պատրաստված ոգելից ըմպելիքները համով չեն տարբերվում սովորական ալկոհոլից: Բացի դրանից դրանք մի շարք դրական կողմեր ունեն: alcosynt -ից պատրաստված խմիչքն օգտագործելուց հետո հաջորդ օրը մարդու ինքնազգացողությունը չի վատանում: Այս նյութը պաշտպանում է սիրտն ու լյարդը ոգելից ըմպելիքների բացասական ազդեցությունից:

Մասնագետների կարծիքով alcosynt-ը թույլ կտա նվազեցնել ոգելից խմիչքի գործածումով պայմանավորված հիվանդություններից մահացության մակարդակը: Միայն ԱՄՆ-ում ոգելից խմիչքից տարեկան 88 հազար մարդ է մահանում: 16.3 մլն ամերիկացիներ ստիպված են պայքարել ալկոհոլի գործածման հետեւանքով զարգացած հիվանդությունների դեմ:

Հեղինակները վստահեցնում են, որ նոր խմիչքը շուկայում կհայտնվի 2050 թ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ