Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը ներողություն է խնդրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադից՝ Դեյր էզ Զոր քաղաքի շրջանում սիրիական զինծառայողների վրա կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարձակման համար, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: «Այո՛ ներողություն է խնդրել»,- «Ռոսիա 1» հեռուստաալիքով ասել է Լավրովը:
Նա հստակեցրել է, որ ամերիկյան կողմը ընդունել է, որ Դեյր էզ Զորի շրջանում հարվածը սխալմունք էր, եւ Դամասկոսից Ռուսաստանի միջոցով ներողություն է խնդրել: