News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թել Ավիվի բնակիչ Ուրի Գիլադին, որը վերջերս է մահացել 56 տարեկանում եւ ոչ մի ազգական չուներ, իրեն պատկանող յոթ բնակարանները կտակել է այդ պահին կամ նախկինում դրանցում բնակվող վարձակալողներին, հայտնում է NEWSru Israel–ը:

Մամուլի տեղեկություններով վարձակալողներից մի քանիսը անսպասելի ժառանգության մասին ծանուցագիր ստանալուց առաջ ընդամենը հաշված ամիսներ են բնակվել Գիլադիի բնակարաններում, ոմանք էլ մի քանի տարի առաջ էին այլ բնակարաններ տեղափոխել եւ փոստով են ծանուցումը ստացել: Ընդ որում յոթ բնակարանն էլ գտնվում էին Միխալ փողոցում, նույն շենքում: Իսկ այդ թաղամասում բնակարանների գինը երկու միլիոն շեկելից է սկսվում ( 525 հազար դոլար)

Հարեւանների խոսքով Ուրին բարձրահասակ նիհար տղամարդ էր՝ բեղերով ու երկար մազերով, երիտասարդության տարիներին փայլուն շախմատ էր խաղում: Նա մենակ էր ապրում, շփվող չէր ու միշտ վանդակավոր հասարակ վերնաշապիկ էր հագնոմ: Հայտնի է, որ նա շատ էր սիրում կատուների ու միշտ նրանց համար խանութից ամենաթանկարժեք խոզապուխտն էր գնում:

2006-ին մահացել է Ուրիի մայրը, ժառանգելով որդուն հին բազմաբնակարան շենք, որը ժամանակին նրա հայրն էր կառուցել, ու եւս մեկ բնակելի շենք: Գիլադին այդ բնակարանները վարձով էր տալիս: Բոլոր վարձակալողներին ընտրում էր ամենայն մանրակրկտությամբ: Ընդ որում ոմանք նրա մասին ջերմությամբ են հիշում՝ նշելով, որ նա խելացի ու զգայուն մարդ էր,իսկ ոմանք էլ ասում են, որ նա հետեւում էր իր բնակարանները վարձակալողներին ու կարող էր առանց զգուշացնելու ցանկացած պահի մտնել բնակարան՝ երբ այնտեղ մարդիկ էին ապրում:

Երբ Ուրի Գիլադին հիվանդացել է, որոշ վարձակալողներ սկսել են օգնել նրան կերակրել կատուներին: Նա մահացել է մայիսին, հուղարկավորությանը 15 մարդ էր ներկա, որոնց մեծ մասը նրա հետ անձամբ ծանոթ չէր: Զարմանալի կտակը նրա մահվանից երեք ամիս անց է հրապարակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ