News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընտրողների կոլեգիան չի կարողացել Էստոնիայի նախագահ ընտրել քվեարկության առաջին փուլում, քանի որ հինգ թեկնածուներից ոչ մեկը չի ստացել հաղթելու համար ահրաժեշտ քանակով ձայներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանար ընտրողների ձայների մեծամասնությունը (50 տոկոս՝ գումարած նվազագույնը մեկ կողմ ձայն):

Քվեարկության երկրորդ փուլ են անցել փաստաբան Ալար Յիքսը եւ իշխող Բարեփոխումների կուսակցության պատվավոր նախագահ, Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ Սիյմ Կալասը, որոնք առաջին փուլում ամենաշատ ձայներն են ստացել

Քվեարկության առաջին փուլում Էստոնիայի նախագահի պաշտոնին հավակնում էին 5 թեկնածուներ՝ իշխող Բարեփոխումների կուսակցության պատվավոր նախագահ, Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ Սիյլ Կալասը, Ցենտրիստական ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Մայլիս Ռեպսը, Էստոնիայի ԱԳ նախկին նախարար  Մարինա Կալյուրանդը, Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցության նախագահ Մարտ Խելմեն եւ փաստաբան Ալար Յիքսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ