News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռազմական բալանսի տեսակետից հայկական կողմը միշտ առավելություն է ունեցել ադրբեջանական կողմի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը կրկնակի, հնգակի առավելություն ուներ ռազմական տեխնիկայի առումով, ավիացիայում՝ 60 անգամ գերազանցում էր, սպառազինություններով՝ 25 անգամ: «Բայց ինչի՞ նրանք հասան: Կորցրեցին Ղարաբաղը եւ 7 տարածք: Նույնը եւ հիմա: Այստեղ հարցն այն է, թե բանակը մարտունակ է, թե ոչ, իսկ մարտունակությունը ոչ միայն տեխնիկայի քանակն է, այլ սպառազինությունների տեսակը: Մենք ունենք այն, ինչ նրանք չունեն:

Մենք ունենք «Իսկանդեր» տակտիկական համակարգեր, ուժեղ հակաօդային պաշտպանություն: Հայկական կողմն ունի սպայական պատրաստված կադրեր: Մեր սպաները սովորում են Ռուսաստանում, տեխնիկան նույնպես ռուսական է: Իսկ նրանց տեխնիկայիի մի մասը ռուսական է, մյուսը՝ իսրայելական, մի մասն էլ՝ թուրքական: Նրանք սովորում են Թուրքիայում: Ի՞նչ կարող են նրանց սովորեցնել Թուրքիայում, երբ տեխնիկան ռուսական է: Հենց այդ պատճառով էլ նրանց սպաների պատրաստվածության մակարդակը ցածր է»,- ասել է Վաղինակ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ պատերազմը դա ցույց տվեց: «Այնպես որ, այդ չափանիշներով մենք առավելություն ունենք, եւ արդյունքում մեր բանակը շատ ավելի մարտունակ է»,- ասել է նախկին նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ