News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր ունենալը, ինչպես նաեւ ուժի մեջ գտնվողտեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր են, իսկ ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, ինչպես նաեւ առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու կամտեխնիկական զննության կտրոնը փակցնելու վարելն առաջացնում են վարչական պատասխանատվություն համապատասխանաբար՝

1. ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար՝ յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ,

2. առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու վարելու համար՝ 100.000 դրամ,

3. առանց ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը փակցնելու վարելու համար՝ 20.000 դրամ:

Տեղեկացնում ենք նաեւ, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված՝ յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվությունից խուսափելու նպատակով հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը եւս առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Մասնավորապես. նման արարքը իր մեջ ներառում է մի քանի իրավախախտում (առանց համարանիշերի, առանց ԱՊՊԱ պայմանագրի, առանց հաշվառման վկայագրի տրանսպորտային միջոց վարելը), եւ նույնիսկ բոլոր իրավախախտումները միաժամանակ քննելու դեպքում կառաջացնի տուգանք՝ 100.000 դրամի չափով:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր եւ տրանսպորտային միջոցը վարել միայն ԱՊՊԱ պայմանագիր ունենալու եւ տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում լինելու դեպքում:

Տպել
Ամենաշատ