News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսության որոշ ճյուղերում հուլիսին գրանցված անկումը օգոստոսին փոխարինվեց աճով: Այսպես՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը օգոստոսին տարեկան կտրվածքով աճել է 9.8 տոկոսով, իսկ հուլիսին կրճատվել էր 3.8 տոկոսով:

Դատելով պաշտոնական տեղեկություններից՝ այդ ճյուղը մեր երկրում զարգանում է յոթմղոնանոց քայլերով: Այսպես՝ հաշվետու օգոստոսին, ի տարբերություն 2014-ի նույն ժամանակահատվածի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը մեծացել է գրեթե 22 տոկոսով: Այսինքն՝ ավելի քան 1/5-ով:

Արդյունաբերության ոլորտում արտադրանքի ֆիզիկական ծավալն օգոստոսին աճել է 1.3 տոկոսով (անցյալ տարվա օգոստոսին՝ 13,1 տոկոսով): Նկատելի տեղաշարժ է գրանցվել արտաքին առեւտրում, որի շրջանառությունը օգոստոսին աճել է տարեկան կտրվածքով 1.2 անգամ (հուլիսին կրճատվել էր 1.3 անգամ): Ընդ որում, արտահանման աճը հաշվետու ամսվա ընթացքում նպաստել է բացասական սալդոյի որոշակի կրճատմանը (3.6 տոկոսով):

Սակայն, ներքին առեւտրի ոլորտում շարունակվել են բացասական տեղաշարժերը, որոնք սկսվել էին դեռ անցյալ տարի: Նախնական տվյալներում ներկայացված է միայն առեւտրի շրջանառությունը: Օգոստոսին այդ ցուցանիշը նորից կրճատվել է արդեն խորհրդանշական 0.1 տոկոսով: Սակայն հաշվի առնենք, որ համեմատությունների բազան՝ անցյալ տարվա օգոստոսը, արդեն լուրջ անկում էր գրանցել՝ 9 տոկոս:

Հաշվետու ժամանակահատվածում շինարարության ծավալը կրճատվել է 7.2 տոկոսով: Հիշեցնենք, որ ոլորտն իր առավելագույն նշանակությանն էր հասել 2008-ին՝ 858.7 մլրդ դրամ ծավալով: Այն ժամանակվա փոխարժեքով դա հավասար էր 2.8 մլրդ դոլարի: Այն ժամանակ ոլորտի առաջատարը բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարությունն էր:

Այդ նույն 2008-ին նվազագույն ցուցանիշ գրանցած ԱՄՆ դոլարը հետո սկսեց կայունանալ: Ենթադրաբար այդ գործոնը թուլացրեց բնակարային շինարարության նկատմամբ «դոլարային» ներդրողների հետաքրքրությունը:

Հուլիսից սկսած՝ այսպես կոչված «տնտեսական ակտիվության ինդեքսը» ընթացիկ տարվա մեջ առաջին անգամ մինուս գրանցեց: Այդ ամիս այն կազմեց 95.7 տոկոս տարեկան կտրվածքով, իսկ օգոստոսին, նախնական տվյալներով՝ 99.5 տոկոս: Դատելով այս թվերից՝ իրավիճակը մեկ ամսում մի փոքր բարելավվել է: Բայց, ամեն դեպքում «պլյուսի» դեռ չի  հասել:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ