News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարի եւ Պենտագոնի ղեկավարի միջեւ տարաձայնություններ կան Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնագրի շուրջ, սակայն Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին: Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք միջամտում Ջոն Քերիի եւ Էշթոն Քարթերի ներքին հարաբերություններին, այլ առաջնորդվում ենք մի պարզ հանգամանքով, որն արվել է սեպտեմբերի 9-ին Ժնեւում, ինչի մասին մենք համաձայնության ենք եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ այն հարցով, ինչի մասին պայմանավորվել էին նախագահներ Պուտինն ու Օբաման դրանից երեք օր առաջ Չինաստանում»,- ասել է Լավրովը:

Արտգործնախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դա արվել է երկու նախագահների անմիջական հրամանով: «Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր ինչ-որ կապ ունեն ԱՄՆ-ում ռազմական հարցերի հետ, պետք է կատարեն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները»,- ընդգծել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ