News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե Իսրայելը պատրաստ է իր սպառազինությունների մասին տվյալների արտահոսքին, նա, իհարկե, կարող է շարունակել զենք ու ՀՀՊ համակարգեր վաճառել Ադրբեջանին: Այս մասին ասել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանին վաճառված «Իսկանդերների» պատճառով Ադրբեջանում չդադարող հիստերիան:

Նշենք, որ Երեւանում այդ համակարգերի ցուցադրության պահից ի վեր ադրբեջանական մամուլը հեղեղվել է Թուրքիայից եւ Իսրայելից սպառազինություններ, այդ թվում՝ «Երկաթյա գմբեթ» ՀՀՊ համակարգեր գնելու մասին լուրերով:

«Առաջին հերթին՝ Իսրայեը ռիսկի է դիմում իր գաղտինքները սկուտեղի վրա մատուցել Իրանին, Ռուսաստանին եւ Թուրքիային: Եթե Իսրայելը մտահոգվելու առիթ չունի այդ կապակցությամբ, նա, իհարկե կարող է շարունակել մատակարարումները: Բայց կա եւս մի խնդիր, որի մասին ադրբեջանական լրատվամիջոցները լռում են: «Երկաթե գմբեթը» նախատեսված չէ այնպիսի սպառազինությանը դիմակայելու համար, ինչպիսին «Իսկանդերն» է»,- հիշեցրեց մասնագետը:

Նրա խոսքով՝ այս դեպքում խոսք կարող էր գնալ ավելի կատարելագործված ՀՀՊ համակարգի՝ ARROW 2-ի մասին, եթե, իհարկե, Իսրայելը համաձայնի այն վաճառել Ադրբեջանին: «Այդ համակարգը հսկայական թիվ արժի, եւ դրա հետ մեկտեղ չի երաշխավորում կատարյալ ապահովություն: Ավելին՝ սկզբունքորեն ոչ մի ՀՀՊ համակարգ չի կարող անվտանգության բացարձակ երաշխիք տալ»,- ասել է ռազմական փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ