News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գույքային հարցերով պետական կոմիտեն աճուրդի է հանել 26 պետական ձեռնարկություն՝ 1,5 մլն մանաթ ընդհանուր արժեքով (մոտ 1 մլն դոլար):

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, այդ ձեռնարկությունների ընդհանուր անվանական արժեքը գերազանցում է 3 մլն մանաթը, սակայն դրանք աճուրդի են հանվում 50 տոկոս զեղչով:

Աճուրդի հանված ձեռնարկություններից ամենախոշորը թռչնաբուծարանն է: Վաճառվում են նաեւ հացահատիկի մատակարարման եւ իրացման գործարանը, ագրոարտադրանքի արտադրողներին ծառայություններ մատուցող ձեռնարկությունը, ընկույզի մատակարարման եւ մշակման ձեռնարկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ