News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վանաձորում սեպտեմբերի 24-ին շենքի 2-րդ հարկի պատշգամբից նետվել ինքնասպանության փորձ կատարած  90-ամյա կնոջ՝ Վարդանուշ Մարտիրոսյանի կյանքը փրկել է 19-ամյա մի տղա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կնոջ դուստրը:

«Մենք տանը չենք եղել, դրսի մարդիկ են պատմել, որ էդ տղան տարածքում է եղել, տեսել է, որ տատին փորձում է նետվել, վազել է, ձեռքերը մեկնել է, էդ թափի տակ կարողացել է պահել տատիին նենց, որ գլուխը ոչ մի տեղ չի հարվածել, կոտրվածքներ է ստացել միայն»,- պատմեց Ռուզաննա Մարտիրոսյանը:

Ռուզաննան պատմեց, որ մայրը հոգեմետ դեղեր է ընդունում, դրանց ազդեցության տակ է եղել, նետվել է: 

Մարտիրոսյանները փնտրում են կնոջ կյանքը փրկած տղային: 

Նշենք, որ 90-ամյա կինը կոտրվածքներ էր ստացել: Նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը հետզհետե կայունանում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ