News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանցի 12-ամյա Արտակի մոտ ուռուցք է հայտնաբերվել, նրա բուժման համար գումար է անհրաժեշտ:

Արտակ Հարությունյանը դեռ նորածին ժամանակ կորցրել է հորը, միակ խնամակալը՝ մայրը, առողջական խնդիրներ ունի, նրանք միասին բնակվում են վարձով բնակարանում, ունեն օրվա հացի խնդիր։ Արտակի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է մոտ մեկ տարի առաջ:

«2015թ. ապրիլին էր, միանգամից մի օր ցավեր ունեցավ թիկունքի շրջանում, տարա պոլիկլինիկա, սոնոգրաֆիա արեցին, 7 սմ-անոց ուռուցք հայտնաբերվեց»,- NEWS.am-ին պատմեց երեխայի մայրը՝ Լիլիթ Հարությունյանը: 

2015թ. հունիսին Արաբկիր բժշկական կենտրոնում Արտակին վիրահատել են, հեռացրել երիկամի ուռուցքը։ Որոշ ժամանակ անց նույն տեղում կրկին նորագոյացություն է հայտնվել, ուռուցքը տարածվել է նաեւ ողնաշարի, ստամոքսի մեջ, նոր վիրահատության կարիք է առաջացել: Բայց երեխայի հարազատները կարծում են՝ կարող է մյուս վիրահատությունը ավելի վատացնել տղայի առանց այն էլ վատ վիճակը, քանի որ դրանով խնդիրը լուծում, չի ստանում, Հայաստանում չեն կարողանում հասկանալ հիվանդության պատճառները:

«Բանը նրանում է, որ բժիշկները չեն հասկանում ինչն է պատճառը՝ ուռուցքները, թե մեկ այլ հիվանդություն: Չգիտեն՝ ինչ բուժում նշանակեն, ինչ դոզաներով, իսկ միայն ողնաշարի վիրահատությունը կարող է լինել անիմաստ կամ նույնիսկ վտանգավոր»,- ասաց մայրը:

Բժիշկները խորհուրդ են տվել երեխային բուժման համար Գերմանիա տանել:

Արտակի մոր՝ Լիլիթ Հարությունյանի անունով ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար

AMD 16054022239700

USD 16054022239701

EUR  16054022239702

RUB 16054022239703

Արտերկրից փոխանցումների համար Swift կոդն է

ARMJAM22

Լիլիթ Հարությունյանի հեռախոսահամարն է՝ 077280789

Տպել
Ամենաշատ