News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Իրիցյանի փաստաբաններ Արա Զաքարյանը եւ Լուսինե Մարտիրոսյանը հեռացան դատարանից: NEWS.am-ի հետ զրույցում Արա Զաքարյանը նշեց, որ այսօր նշանակվել է իրենց պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննություն, սակայն, այդպես էլ նշանակված ժամին այն տեղի չի ունեցել եւ իրենք մեկ  ժամից ավելի սպասելուց հետո լքում են դատարնի շենքը:

«Այսօր պետք է տեղի ունենար Գեւորգ Իրիցյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը, բայց այդպես էլ նշանակված ժամին տեղի չունեցավ:  Մեզ այդպես էլ կոնկրետ ժամ չհայտնեցին եւ մեզ համար անհասկանալի չէ, թե երբ է լինելու` այսօր, թե վաղը: Մեզ որեւէ կերպ չեն հայտնում, ստիպված մենք համապատասխան  դիմում գրեցինք դատարանին, որ  մեկ ու կես ժամ սպասելով հանդերձ  արժանապատվությունը նվաստացնող քայլ է մնալ դատարանում եւ մենք դատարանի շենքից հեռանում ենք եւ խնդրում, որ մեզ ծանուցեն նիստի օրն ու ժամանակը, որպեսզի մենք էլ մասնակցենք նիստին եւ կարողանանք ներկայացնել մեր առարկությունները: Մեր ունեցած տեղեկություններով, Գեւորգին դատարան չեն էլ բերել»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանը նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ այդ վիճակում նրան անազատության մեջ պահելը սխալ է. «Ունենք համապատասխան բժշկական փաստաթղթեր եւ կարծում ենք, որ նրան կալանքի տակ պահելը ոչ միայն չի բխում գործի նյութերից, նաեւ անբարենպաստ է անդրադառնում նրա առողջությանը: Այս պահին նա լուրջ բուժման կարիք ունի եւ գտնվում է ՔԿՀ-ի բուժմասում»,-ասաց փաստաբանը:

NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ այս պահին տեղի է ունենում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Էդգար Գրիգորյանի, Էդուրադ Սողոմոնյանի, «Հաց բերող» Արթուր Սարգսյանի, Արամ Հակոբյանի եւ Սերգեյ Կյուրեղյանի կալանքի երկարացման միջնորդությունների քննությունները:

Դատանի դիմաց են հավաքվել «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատներն ու աջակիցները:

Գեւորգ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ պահել) եւ 235-րդ հոդվածներով (զենք, զինամթերք կրել, փոխադրել):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ