News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող՝ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, նման որոշում է կայացրել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին դատարանի շենքի առջեւ են հավաքվել Սասնա ծռեր խմբի անդամների աջակիցները, որոնք իրենց հետ բերել են «Սասնա ծռեր» գրությամբ պաստառներ եւ պարբերաբար վանկարկում են «Սասնա ծռեր», միացնում նրանց նվիրված երգը:

Նշենք, որ Արաբկիրի դատարանում այսօր արդեն 11 որոշում է կայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ նրանց աջակցելու մեջ մեղադրվողների գործերով: Նրանք բոլորի կալանքների ժամկետները երկարացվել են: Այսօր դեռ 5 միջնորդության քննություն էլ սպասվում է: 

Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ