News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գիտնականները Oophaga sylvatica գորտի ստամոքսում գտել են նախկինում գիտությանն անհայտ մրջյունի տեսակ:

Գորտերի այս տեսակն ապրում է Կոլումբիայի եւ էկվադորի դժվարամատչելի վայրերում, եւ մասնագետները սովորաբար նրանց օգտագործում են նրանց համար կեր ծառայող մրջյուններին ուսումնասիրելու համար: Հենց այդպես էլ հայտնաբերվել է մրջյունի նոր տեսակը, որը ստացել է Lenomyrmex hoelldobleri անվանումը, փոխանցում է Informing-ը:

Գիտնականներին հատկապես զարմացրել է այն փաստը, որ մրջյունների ծնոտը շատ նման է եղել ունելու: Կարծիք կա, որ հենց դրա շնորհիվ էլ նրանք հայթայթում են իրենց կերը, այսինքն՝ նեղ տեղերից քաշում-հանում են ավելի մանր կենդանիների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ