News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակի հարցով կկայանա այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Նյու Յորքի ժամանակով 11.00-ին։ ՄԱԿ-ի ԱԽ աշխատանքի ծրագիրը տարածել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կայանալու է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Ավելի վաղ «Ֆրանս Փրես»-ը հայտնել էր, որ հանդիպումը տեղի է ունենալու կապված Սիրիայի Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հեր կապված։

Ավելի վաղ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել էր ահաբեկիչների կողմից գրավված արեւելյան Հալեպում ռազմական գործողություններ սկսելու մասին։ Հրամանատարությունը կոչ էր արել բոլոր խաղաղ բնակիչներին չմոտենալ գրոհայինների կուտակումների վայրերին եւ նրանց հրամանատարական կետերին։ Սիրիայի զինվորականները նաեւ հայտարարել էին, որ Սիրիայի օդուժը չի հարվածել ոչ մի քաղաքացիական թիրախի կամ ենթակառուցվածքնբերի, Սիրայի բանակը հարվածում է միայն ռազմական թիրախների եւ ահաբեկիչների կուտակումների վայրերին՝ նախապես հետախուզական հետազոտությունից հետո։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը նախօրեին մեկնաբանել էր Հալեպում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Սիրիայի բանակի կողմից արելեւյան Հալեպը գրավելու մասին հայտարարելուց հետո անընդհատ տեղեկություններ են ստացվել, որ ավիահարվածների ժամանակ օգտագործվում է հակաբունկերային ռումբեր։

Նա կոչ է արել միջազգային հանրությանը միավորվել եւ հստակ ազդակ հաղորդել, որ չեն հանդուրժելու խաղաղ բնակիչների դեմ մահաբեր հզոր զենքերի կիրառումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
ՄԱԿ-ում հայտնել են, որ մարդկությունը երկու տարի ունի կլիմայական աղետներից «աշխարհը փրկելու» համար
Մարդկությանը մնացել է երկու տարի...
Ամենաշատ