News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ վարչապետ Թերեզա Մեյը ավելի մոտ է երկրի բնակչությանը, քան իր նախորդ Դեւիդ Քեմերոնը։ Այդ մասին են վկայում հարցման արդյունքները։

Հարցման արդյունքների համաձայն, որն անցկացրել է ComRes հետազոտական կենտրոնը Independent թերթի համար, հարցվածների 52 տոկոսը նշել է, որ Մեյն ավելի լավ է հասկանում է, թե ինչն է անհանգստացնում սովորոկան բրիտանացիներին, քան Քեմերոնն էր հասկանում։ ՄԻայն 14 տոկոսն է հակառակ կարիքը հայտներ։

Միաժամանակ, համեմատելով Մեյին Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ, հարցվածների 56 տոկոսը հայտարարել է, որ «Մեյը հենց այն մարդն է, որը պետք է միավորի երկիրը հանրաքվեից հետո»։ Քորբինի մասին նման տեսակետ է հայտնել 19 տոկոսը միայն։

Պատասխանելով հանրաքվեի մասին հարցին, հարցվածների ուղիղ կեսը հայտարարել է, որ «կառավարությունը պետք է հնարավորինս շուտ ԵՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի», իսկ 37 տոկոսը կարծում է, որ դրա համար կառավարությանը պետք է ավելի շատ ժամանակ տալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ