News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵՄ երկրների արտգործնախարարները,նաեւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Սիրիայի բոլոր խմբավորումներին կոչ են արել դադարեցնել համագործակցությունը «Ջեբհաթ ան Նուսրայի» հետ: Այս մասին նրանք հայտնել են ՄԱԿ ԳՎ շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Տվյալ հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ԵՄ արտաքին գործերով ու քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իտալիայի արտգործնախարարները:

«Մենք հաստատում ենք մեր ընդհանոր տեսակետը, որ «Ջեբհաթ ան Նուսրան»՝ Սիրիայում «Ալ Կաիդայի» թեւը, ահաբեկչական կազմակերպություն է ու ամբողջ համաշխարհային համայնքի թշնամին: «Ջեբհաթ ան Նուսրան» մերժում է քաղաքական անցումը ու Սիրիայի ինկլյուզիվ ժողովրդավարական ապագան, մենք Սիրիայում մարտնչող բոլոր զինված խմբավորումներին կոչ ենք անում դադարեցնել նրա հետ համագործակցությունը»,- նշված է գերատեսչությունների ղեկավարների հայտարարության մեջ, որը տարածել է պետդեպարտամենտը:

Բացի դրանից դիվանագետները նորից հայտնել են, որ ՌԴ-ն պետք է ազդի սիրիական կառավարության վրա ու ապահովի հումանիտար օգնության հասանելիությունը դրա կարիքը ունեցող շրջանների համար, անվանելով դա խաղաղ բանակցություններին վերադառնալու պարտադիր պայման: Կողմերը նաեւ ՄԱԿ ԱԽ-ին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել Սիրիայում հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները նաեւ նշել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման անթույլատրելիությունը ու խոստացել աջակցություն ՄԱԿ-ի ջանքերին՝ տվյալ միջադեպերի հետաքննման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ