News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանում գործարկվել է աշխարհի խոշորագույն ռադիոհեռադիտակը, որի բացման արարողությանը Գունչժոու նահանգում ներկա էին այլ երկրներից հրավիրված հարյուրավոր գիտնականներ, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:

Հեռադիտակն ունի 500 մ տրամագծով ալեհավաք, ինչը բազմիցս գերազանցում է Պուերտո Ռիկոյում Արեսիբո աստղադիտարանում գտնվող հեռադիտակի չափերը , որը մինչ այդ աշխարհում խոշորագույնն էր համարվում:

Նոր հեռադիտակի աշխատանքի առաջին իսկ ժամերին ստացվել են ազդանշաններ պուլսարից, որը Երկրից ավելի քան 1300 լուսային տարվա հեռավորության վրա է:

Չինական ռադիոհեռադիտակի ստեղծման համար հինգ տարի է պահանջվել: Այն կառուցելու համար 180 մլն դոլար է ծախսվել, այն ֆունդամենտալ գիտությունների ու տիեզերքի յուրացման ոլորտում Չինաստանի իրականացրած խոշոր ու կարեւոր նախագծերից մեկն է:

 Աստղադիտարանը Չինատանի հարավում է գտնվում, այն կառուցելու համար իշխանությունները գրեթե 8 հազար գյուղացիների են տեղահանել:

«Սինհուա» գործակալության փոխանցմամբ չինացի աստղագետների տրամադրության տակ հզոր գործիք է հայտնվել հեռավոր գալակտիկաներին հետեւելու, գուցե նաեւ այլմոլորակային բանականություն որոնելու համար

«Նոր հեռադիտակի վերջնական նպատակն է բացահայտել այն օրենքները,որոնցով զարգանում է տիեզերքը: Տեսականորեն եթե մենք ազդանշան ստանանք այլմոլորակային քաղաքակրթությունից, այն կանցնի այն ռադիոազդանշաններով, որոնք մենք արդեն հիմա ստանում ենք աստղ -պուլսարներից»,- հայտնել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի աշխատակից Ցզյան Լեին, որը ղեկավարում է աստղագիտական դիտարկումների ազգային ինստիտուտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ