News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի՝ դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը առաջին բանավեճերի նախօրեին ժողովրդականությամբ 2 տոկոսով առաջ է անցել իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից, այս մասին են վկայում ABC հեռուստաընկերության ու Washington Post թերթի համատեղ հարցման արդյունքները:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 46 տոկոսը կքվեարկեր Քլինթոնի, իսկ 44 տոկոսը՝ Թրամփի օգտին:

Մասնակիցներին առաջարկել են նաեւ պատասխանել հետեւյալ հարցին. «Անկախ նրանից, թե ինչպես եք մտադիր քվեարկել, ձեր կարծիքով ո՞վ կհաղթի բանավեճերում»: 47 տոկոսի կարծիքով կհաղթի Քլինթոնը, 33 տոկոսի կարծիքով՝ Թրամփը: Ընդ որում 16 տոկոսը այս մասին ձեւավորված կարծիք չունի, 2 տոկոսը կարծում է, որ ոչ ոք չի հաղթի, 2 տոկոսն էլ՝ որ «ոչ ոքի» կլինի:

Սեպտեմբերի 19-22-ը անցկացված հարցմանը մասնակցել է 843 գրանցված ընտրող: Միջին սխալմունքը մոտ 4 տոկոս է կազմում:

Սեպտեմբերի 16-22-ը «Ռոյթեր» գործակալության ու Ipsos ընկերության անցկացրած հարցումը ցույց էր տվել, որ պոտենցիալ ընտրողների 41 տոկոսը կաջակցեր Քլինթոնին, իսկ 37 տոկոսը Թրամփին:

Երկու թեկնածուների միջեւ առաջին հեռուստատեսային բանավեճը սեպտեմբերի 26-ին է ծրագրված, իսկ ԱՄՆ նախագահի ընտրությունները՝ նոյեմբերի 8-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ