News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը ամեն անգամ զարհուրում է, երբ Վերահսկիչ պալատի նախագահը զեկուցում է իրենց ստուգումների արդյունքում արձանագրած չարաշահումների ու յուրացումների մասին, բայց դեռ չի տեսել, որ մեկին պատժեն կախաղան բարձրացնելով կամ գնդակահարելով:

NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ թողտվության պատճառը մեր երկրի հումանիստական օրենսդրությունն է:

«Նորանշանակ վարչապետը շատ բան ունի անելու, բավականին շատ գործեր կան, օրինակ պետք է պայքար մղի օլիգարխայի, կոռուպցիայի,  կաշառակերության, պետական բյուջեի թալանի դեմ, որովհետեւ երբ Վերահսկիչ պալատի նախագահը հանդես է գալիս Ազգային ժողովում,  մարդ զարհուրում է,  բայց ես հլա չեմ տեսել, որ մեկին գնդակահարեն, կախաղան բարձրացնեն։ Օրենքի հումանատիր վերաբերմունքը այդպիսի մարդկանց նկատմամբ թողտվություն է ստեղծել»,-դժգոհեց իշխանության ներկայացուցիչը:

Անդրադառնալով նորանշանակ վարչապետի այն հայտարարությանը, որ տնտեսությունը շատ ծանր վիճակում է, Համլետ Հարությունյանն ասաց. «Մեր տնտեսությունը շատ վատ վիճակում է։ Երբ անկախություն ձեռք բերեցինք, 1991-ից սկսած  տնտեսական անկում ունեցանք, ինչը գնալով վայրէջքներ ու վերելքներ ունեցավ, անգամ ամենալավ ժամանակը, որ տնտեսական աճ ենք ունեցել, այն ժաանակ էլ լավ չի եղել մեր տնտեսության վիճակը: Կարեն Կարապետյանը հիմա փորձելու է դուրս գալ այդ վիճակից: Նա համակարգը  կարող է փոխել, այսօր համակարգային փոփոխություների սկիզբն է: էլ չեմ ասում դատական համակարգում տիրող խայտառակ վիճակի մասին,  չե՞ն կարող առանց հեղափոխությունների այդ դատավորներին կարգի հրավիրեն»,-նշեց պատգամավորը` ընդգծելով, որ ինքն էլ է անարդար դատական համակարգի զոհը:

Իր  խոսքով որդուն «քցել են», դիմել է դատարան, սակայն վճիռը եղել է «քցողի» օգտին, եւ պատգամավորը այժմ պատարստվում է դիմել Եվրադատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ