News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Նաիֆը պաշտոնական այցով Թուրքիա կայցելի սեպտեմբերի 29-30-ը, հայտնում է «Օկազ» սաուդյան թերթը:

Թերթի տեղեկություններով սաուդյան թագաժառանգ արքայազնը Անկարայում բանակցություններ կանցկացնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Յըլդըրըմի հետ: Նրանք կանդրադառնան «երկկողմանի հարաբերություններին, տարածաշրջանային իրադրությանը, ու ահաբեկչության դեմ պայքարին ուղղված քայլերին»: Արքայազնը նաեւ կհանդիպի թուրքական ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելու համար սաուդյան շուկայում նրանց մասնակցության հնարավորությունը ու երկու երկրների միջեւ առեւտրի աշխուժացման հարցը

Թերթի տվյալներով ավելի քան 700 սաուդյան ընկերություններ ավելի քան երկու միլիարդ դոլար են ներդրել Թուրքիայի տարածքում իրականացվող նախագծերի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ