News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիանի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը նորից Ռուսաստանին է մեղադրել Սիրիայում պատերազմը ձգձգելու ու երկրում իրավիճակը վատացնելու մեջ, որից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Facebook էջում պատասխանել է, որ այդ մեղադրանքները տեղին կլինեին Լոնդոնի հասցեին՝ Իրաքյան պատերազմի համատեքստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Բրիտանիայի արտգործնախարաըր բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանն է «մեղավոր այդ պատերազմը ձգձգելու ու այն ավելի սարսափելի դարձնելու մեջ»:

«Ամեն ինչ ճիշտ է ՝ բացի երկու բառից, Ռուսաստանի փոխարեն պետք է Մեծ Բրիտանիա ասել, իսկ Սիրիայի փոխարեն՝ Իրաք»,- գրել է Զախարովան սոցցանցի իր էջում Ջոնսոնի հարցազրույցի հրապարակումից հետո:

Ավելի վաղ Բրիտանիայի իշխանությունները բազմիցս մեղադրել են Մոսկվային իրավիճակը բարդացնելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ