News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իշխող կուսակցությունները՝ Քրիստոնյա- դեմոկրատական միությունը (ՔԴՄ) ու Քրիստոնյա -սոցիալ միությունը (ՔՍՄ) մոտ են փախստականների ընդունումը սահմանափակող որոշում կայացնելուն, հայտնում է Die Welt թերթը:

Թերթի տվյալներով ՔԴՄ-ն՝ կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարությամբ, պատրաստ է քննարկել «որոշակի քանակ», որը «կհամապատասխաներ երկրի շահերին»: «Առանցքային հարցերի շուրջ կուսակցությունների միջեւ միասնականություն կա», մեջբերում է թերթը ՔԴՄ գլխավոր քարտուղար Պետեր Տաուբերի խոսքը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտնել էր, որ սահմանափակում մտցնելով՝ միգրացիայի խնդիրը հնարավոր չէ լուծել: «Սահմանափակումը խնդիրը չի լուծի, մենք պետք է աշխատենք, որպեսզի հնարավորինս քիչ մարդ ժամանի, որպեսզի նրանք իրենց հայրենիքում մնալու շանսեր ունենան»,- ասել է նա:

Սեպտեմբերի սկզբին Բավարիայի վարչապետ ու ՔՍՄ նախագահ Հորսթ Զեեհոֆերը նախազգուշացրել է, որ ինքը կարող է հրաժարվել նախընտրական մրցավազքում կանցլերին աջակցելուց, եթե վերջինը չհամաձայնի սահմանափել փախստականների ընդունումը: «Մենք չենք հրաժարվի 200 հազար մարդու քանակով սահմանափակում մտցնելուց: Խոսքը բացառապես վստահության մասին է,- ասել է նա,- Մենք պետք է փոխենք քաղաքականությունը, որպեսզի վերականգնենք վստահությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ