News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը ծրագրում է հոկտեմբերի 2-ին վավերացնել կլիմայի մասին փարիզյան համաձայնագիրը, որը նպատակ ունի գլոբալ տաքացումը 2 տոկոսի մակարդակի վրա պահել: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հիմա եկել է արձանագրությունը վավերացնելու ժամանակը: Հնդկաստանը կանի դա (Մահաթմա) Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ին»- հայտնել է Մոդին իր «Բխարատիյա Ջանատա Պարտի» կուսակցության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Կլիմայական փոփոխության մասին ՄԱԿ շրջանակային հռկաչագրի 196 կողմերի ներկայացուցիչները դեկտեմբերի 12-ին Փարիզում կնքել են համաձայնագիր, որը կորոշի 2020-ից հետո այն կանխելուն ուղղված միջոցառումները: Հռչակագիրը չի նախատեսում հրաժարում հանածո վառելիքից ու ածխաթթու գազի արտանետումների սահմանափակում: Սակայն բոլոր երկրները պետք է արտանետումների նվազման, տեխնոլոգիական վերասպառազինման ու կլիմայական փոփոխութուններին ադապտացվելու ազգային ծրագրեր մշակեն: Դա առաջին գլոբալ կլիմայական համաձայնագիրն է:

Կլիմայի վերաբերյալ նոր համաձայնագիրը ուժի մեջ կմտնի այն վավերացնելուց 30 օր հետո առնվազն 55 երկրներում, որոնց բաժին է հասնում ջերմոցային գազերի արտանետումների 55 տոկոսը: ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը սեպտեմբերի 21-ին հայտնել է, որ հիմա փաստաթուղթը 60 երկիր է վավերացրել, որոնց բաժին է հասնում աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների 47.5 տոկոսը: Հնդկաստանի մասնաբաժինը գազի արտանետումներում մոտ 4 տոկոս է կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ