News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպական տիեզերական ոլորտում ամենահայտնի գիտնականներից մեկը՝ Ռիտա Շուլցը բողոքել է, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը «խնդիրներ ունի կանանց առաջ մղելու» հարցում։ Շուլցը, ով 2007-2013 թվականներին եղել է Rosetta առաքելության գլխավոր մասնագետը, նշել է, որ այդ պատճառով այսօր գործակալությունում բոլոր գլխավոր պաշտոններում տղամարդիկ են աշխատում, հաղորդում է Guardian-ը։

Նրա խոսքով, երբ իրեն փոխարինել է Մեթ Թեյլորը, որը հայտնի է դարձել իր գույնզգույն վերնաշապիկով, ինքը միակ կին աշխատակիցն էր գործակալությունում, որը նախագիծ էր գլխավորում։

«Ես միակ կինն էի 20 տարի շարունակ։ Ես իսկապես կարծում եմ, որ կանանց թիվը պետք է մեծ լինի կառույցում։ Դա այն է, ինչ պակասում է գործակալությունում։ Կանանց երբեք առաջ չեն մղում, ես դա խնդիր եմ համարում»,-հայտարարել  նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ