News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄն նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը սպառնացել է իր մրցակից Հիլարի Քլինթոնի հետ սեպտեմբերի 26-ին ծրագրված բանավեճին հրավիրել Ջենիֆեր Ֆլաուերսին, ոըր սիրային կապ է ունեցել նախկին նախագահ Բիլ Քլինթոնի՝ Հիլարիի ամուսնու հետ, հայտնում է BBC.–ի Ռուսական ծառայությունը

Պատասխանելով միլիարդատեր Մարկ Կուբանի քննադատությանը, որը պարծեցել է նրանով, որ Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբը իրեն է հրավիրել բանավեճերին, Թրամփը «Թվիթերում» գրել է, որ պատրաստ է Ֆլաուերսին հրավիրել ու նրան առաջին շարքում տեղ հատկացնել: Կուբանը նախկինում վարում էր մի հեռուստաշոու, որը մրցում էր Թրամփի շոուի հետ, բայցեւայնպես նույնպիսի հաջողություն չուներ:

Թվիթերում եւ լրագրողների հարցերին ի պատասխան՝ Ֆլաուերսը խոստացել է ներկա լինել բանավեճերին: Առայժմ անհասկանալի է՝ իրոք Թրամփը հրավիրել է նրան, թե նա Թրամփի թվիթը որպես հրավերք է ընկալել :

Թեկնածուների ընտրական շտաբերը նախընտրական բանավեճերի համար տոմսերը իրենց հայեցողությամբ են բաշխում ու հաճախ են հյուրերին այնպես ընտրում, որ քաղաքական ճնշում գործադրեն ընդդիմախոսի վրա:

Թրամփի համար ամուսնական անհավատարմությունը արտասովոր երեւույթ չէ, նրա երեք կանանցից երկրորդը սկզբում նրա սիրուհին է եղել, որի հետ նա դավաճանում էր իր առաջին կնոջը:

«Հիլար Քլինթոնը ծրագրում է բանավեճերը օգտագործել մարդկանց կյանքի վրա ազդող խնդիրների քննարկման համար: Ոչ մի զարմանալի բան չկա, որ Դոնալդ Թրամփը այլ ճանապարհ է ընտրել»- ասել է Ջենիֆեր Պալմիերին՝ Քլինթնոի շտաբի հաղորդակցության հարցերով տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ