News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շվերցարիայի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ քվեարկել են Հետախուզության դաշնային ծառայության լիազորությունները ընդլայնելու օգտին, ինչը թույլ կտա հատուկ ծառայությունների աշխատակիցներին գաղտնալսել հեռախոսազրույցները ու հետեւել էլեկտրոնային նամակագրությանը, հայտնում է BBC–ն

Հեռուստաալիքի տվյալներով Շվեյցարիայի բնակիչների 65.5 տոկոսը քվեարկել է հատուկ ծառայությունների լիազորություններն ընդլայնող օրենքի օգտին՝ չնայած ընդդիմախոսների մտավախություններին, որ օրենքը կարող է քաղաքացիական ազատությունների խախտման հանգեցնել:

Ընդ որում օրենքը հատուկ ծառայություններին թույլատրում է նմանատեսակ գաղտնալսումներ միայն դատարանի թույլատվությամբ: Նախաձեռնության կողմնակիցների կարծիքով այս միջոցառումները կպաշտպանեն մարդկանց ահաբեկչական սպառնալիքից:

Կառավարությունը շվեյցարացիներին վստահեցրել է, որ հատուկ ծառայությունները ընդլայնված լիազորություններն օգտագործելու են ամսական մոտավորապես մեկ անգամ, ընդ որում հետեւելու են առավել կասկածելի թվացող մարդկանց: Օրենքը դեռ անցած տարի էին ընդունել, բայց այն այդպես էլ ուժի մեջ չէր մտել, քանի որ ընդդիմախոսներին հաջողվել էր բավականաչափ ստորագրություն հավաքել ու այդ միջոցառման նպատակահարմարության հարցը հանրաքվեի դնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ