News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 25-ին աջակցություն է հայտնել մեքսիկական հոգեւորականությանը, որը հանդես է գալիս ավանդական ընտանիքի ու հասարակությունում դրա դերակատարման պաշտպանությամբ: Կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտագնացներին՝ Հռոմի պապը ասել է, որ «այդ թեման մեր օրերում հատուկ հովվական ուշադրություն է պահանջում ամբողջ աշխարհում», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հռոմի պապի այս խոսքը մեջբերել է Վատիկանի մամուլի ծառայությունը: Մեքսիկայում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում ՝ երկրի նախագահ Էնոտկե Պենյա Նիետոյի նախաձեռնության դեմ, որը նախատեսում է նույնասեռականների ամուսնությունների թույլատվություն:

 Ֆրանցիսկոսը խոսել է նաեւ սեպտեմբերի 25-ին նշվող Խուլերի միջազգային օրվա մասին ու «բոլոր խուլերին ու թույլ լսողներին մաղթել լիակատար ինտեգրում հասարակության կյանքին»: Նրա խոսքը ուղեկցվել է սուրդոթարգմանությամբ՝ հրապարակում տեղադված հսկայական հեռուստաէկրաններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ