News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը դարձել է գերմանական Կասել քաղաքում կազմակերպվող «Ողջամտության գավաթ» հեղինակավոր մրցանակաբաշխության դափնեկիր, հայտնում է DPA գործակալությունը:

«Իր բացահայտումներով Էդվարդ Սնուոդենը ավելացրել է հասարակության հետաքրքրությունը քաղաքացիների անձնական տվյալների անահմանափակ հավաքման խնդրի հանդեպ: Քաջությամբ ու սթափ դատողությամբ նա որոշում է կայացրել վտանգել իր սեփական կյանքն ու անվտանգությունը»,- ասվում է Կասսել քաղաքի պաշտոնական կայքում՝ նախկին գործակալին մրցանակ շնորհելու մասին հայտարարության մեջ:

Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է այսօր Կասելի պետական թատրոնի շենքում՛: Դափնեկիրն անձամբ չէր կարողացել ներկա գտնվել արարողությանը: «Օրենքը չի կարող փոխարինել խիղճը»,- մեջբերում է գործակալությունը Սնոուդենի տեսաուղերձում:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ