News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ նախաձեռնելով, դրանով իսկ Սիրիայի ահաբեկիչներին աջակցության ակնհայտ ազդանշան են ուղարկել: Նման հայտարարություն է  արել ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի գումարումը ակնհայտ ուղերձ է  ահաբեկիչներին, որոնց  չափավոր ընդդիմություն են համարում: Դա ազդանշան է քաղաքական աջակցության ու այդ   աջակցությունը շարունակելու մտադրության մասին»- շեշտել է դիվանագետը:

Սիրիայի կառավարությունը ոչ մեկին ոչ մի թիզ հող չի տա ու կվերականգնի Հալեպի վրա ամբողջական հսկողությունը, հայտնել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչը:

«Սա Ջիբուտիում կամ Բրազիլիայում գտնվող քաղաք չէ...Սիրիայում մենք երկու մայրաքաղաք ունենք՝ Դամասկոսն ու Հալեպը,- ասել է նա,- Եվ ուզում եմ վստահեցնել բոլորին, որ մենք կվերականգնենք դրանց նկատմամբ ամբողջական վերահսկողությունը»:

Ջաաֆարին, քննադատելով արեւմտյան երկրների ներկայացուցիչների ելույթները, հիշեցրել է, որ Սիրիան դիմակայում է ահաբեկչական խմբավորումներին ու մտադիր  չէ որեւէ մեկին հանձնել իր տարածքը: «Մենք չենք հրաժարվի ոչ մի թիզ հողից ՝ առաջնորդվելով երկրի սահմանադրությամբ ու միջազգային նորմերով»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ