Աֆրոամերիկացիների պատմության ու մշակույթի ազգային թանգարանի բացման արարողության ժամանակ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման գրկել է նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին: Այդ լուսանկարը արագ տարածվել է համաշխարհային լրատվամիջոցներով ու հայտնվել Reddit–ում ֆոտոշոփի սիրահարների մրցույթում, հայտնում է Lenta-ն:
Կայքի այցելուները ուշադրություն են դարձրել Բուշի գոհունակ տեսքին, երբ նրան գրկում է Օբամայի կինը: Ոմանց թվացել է, որ առաջին տիկինը պարզապես նախկին նախագահին պառկեցնում է քնելու: Ոմանք էլ կարծում են, որ Միշելը ոչ թե ջերմ զգացմունքներից ելնելով է գրկել Բուշին, այլ որպեսզի աննկատ չոզոքացնի նրան
Ոմանք էլ եզրկացրել են, որ նույն հաջողությամբ Օբաման կարող էր որեւէ իսկական թուփ գրկել : Այսպես է ռուսերեն թարգմանվում Բուշի ազգանունը: Բայց օգտատերերն իրենց երեւակայությանն ազատություն են տվել հատկապես այն թեմայով, թե հայտնիներից էլ ով կարող էր հայտնվել Օբամայի գրկում:
Սա Բուշի հետ միակ զավեշտալի դեպքը չէ, որը տեղի է ունեցել թանգարանի բացման ժամանակ ու լայն քննարկում ստացել համացանցում: Միջոցառման ժամանակ նախկին նախագահը թխթխկացրել է Բարաք Օբամայի ուսին, որը զբաղված էր այդ պահին ու խնդրել լուսանկարել իրեն աֆրոամերիկացիների զույգի հետ: