News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Գալիսիա ինքնավար համայնքի խորհրդարանում կիրակնօրյա ընտրությունների արդյունքներով բացարձակ մեծամասնություն է պահպանել աջակողմյա Ժողովրդական կուսակցությունը, Բասկերի երկրի ընտրություններում հաղթել է Բասկյան ազգայնական կուսակցությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գալիսիայում իշխող Ժողովրդական կուսակցությանը հաջողվել է պահպանել առաջատարի դիրքերը 75 տեղանոց խորհրդարանում: Այն 41 պատգամավորական մանդատ է ստացել, ինչը բացարձակ մեծամասնություն է ապահովում, այս մասին են վկայում պաշտոնական տվյալները քվեների 98 տոկոսի հաշվարկի արդյունքներով: Նախորդ կազմում աջերը դարձյալ 41 ներկայացուցիչ ունեին: Այսպիսով, Գալիսիայի խորհրդարանի նախագահ է մնում Ալբերտո Նունյես Ֆեյխոոն: Այս արդյունքները կամրապնդեն Ժողովրդական կուսակցության կենտրոնական ղեկավարության դիրքերը նաեւ Մադրիդում:

Երկրորդ տեղը իրար հետ կիսել են սոցկուսակցությունն ու ձախ ուժերի կոալիցիան: Նրանք 14-ական մանդատ են ստացել: Խորհրդարան են մտել նաեւ Գալիսիայի ազգայնական դաշինքի վեց պատգամավորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ