News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 21 անձի:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ Սյունիքի մարզի բնակիչ, մասնագիտությամբ բժիշկ Մ.Քարամյանը, աշխատելով բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-սոնոգրաֆիստ, ճանաչել է Կապանի եւ Քաջարանի բնակիչներից շատերին։ Խաբեության եղանակով գումարներ հափշտակելու նպատակով նա, ձեռք բերված ապացույցների համաձայն, պատրանք է ստեղծել, թե  կարող է իր կապերի միջոցով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատ» ՓԲ ընկերությունում աշխատանքի տեղավորել ցանկացած անձի։ Պատրաստակամություն հայտնելով հանդես գալ ենթադրյալ միջնորդի դերում՝ նա երկու տասնյակ անձանց դրդել է որպես առեւտրային կաշառք իրեն փոխանցել տարբեր չափի գումարներ, եւ առանց որեւէ գործողություն կատարելու հափշտակել է գումարները եւ ծախսել անձնական կարիքների համար։ Քննությամբ պարզվել է հափշտակված գումարի չափը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մ.Քարամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-200-րդ հոդվածի 1-ին մասով եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 15 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-200-րդ հոդվածի 1-ին մասով, 3 քաղաքացու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-200-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-200-րդ հոդվածի 2-րդ մասով, եւս 2 քաղաքացու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-200-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ