News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի ու Հեղափոխական զինված ուժերի խռովարարների միջեւ կստորագրվի պատմական փաստաթուղթ, որով վերջ կտրվի երկրում կես դար տեւած քաղաքացիական պատերազմին: Հանդիսավոր արարողությունը Կարտախենում է անցնելու: Սանտոսը հայտնել է, որ կողմերը փաստաթղթի տակ կստորագրեն հատուկ գրիչներով, որոնք փամփուշտներից են սարքված, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դա խորհրդանշում է որ փամփուշտը վերածվելու է կրթության ու ապագայի»,- ասվում է Սանտոսի հայտարարության մեջ, որը տարածել էր նրա մամուլի ծառայությունը: Կոլումբիայի ղեկավարը մտադիր է այդ գրիչները որպես հուշանվեր նվիրել բոլոր 15 նախագահներին, որոնք ներկա են լինելու այդ պատմական արարողությունը: Ներկա են լինելու նաեւ 27 արտգործնախարարները ու միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում ՄԱԿ-ի 10 ղեկավարները:

Ամփոփիչ համաձայնագիրը ներառելու է մի քանի կետ: Այն ենթադրում է ոչ միայն խռովարարների զինաթափում, այլեւ նրանց անվտանգության երաշխիքներ, նաեւ ուժեղացված պայքար հանցավոր ռազմականացված խմբավորումների դեմ, որոնք պատասխանատու են սպանությունների համար: Կառավարությունը խոստանում է նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ անցկացնել, որոնք անհրաժեշտ են նախկին խռովարարներին խաղաղ կյանքի ինտեգրելու համար:

Ըստ համաձայնագրի՝ զինաթափման համար 180 օր է հատկացվելու, իսկ հանձնված զենքը գտնվելու է ՄԱԿ-ի հաշվառության տակ: Կողմերը պարտավորվում են հետեւել հրադադարի ռեժիմին ու չկրկնել բռնի գործողությունները մյուս կողմի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ