News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարում է, որ առայժմ ոչ մի հիմք չունի սատարելու Վրաստանի խորհրդարան մուտք գործելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերից որեւէ մեկին: Այդ մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

«2016 թ. աշունը Վրաստանի իշխանությունների համար հաշվետու, իսկ ազգաբնակչության համար ընտրության շրջան է: 2012 թ. նույն այդ շրջանում հաղթանակելով խորհրդարանական ընտրություններում, իսկ մեկ տարի անց նաեւ նախագահական ընտրություններում, երկրում խարիզմատիկ գործիչ համարվող Բ. Իվանիշվիլու եւ նրա թիմակիցների հիմնադրած «Վրացական երազանք» քաղաքական ուժն արդեն չորս տարի է, ինչ գտնվում է իշխանության ղեկին: Փաստենք, որ դեռ նախընտրական շրջանում, իսկ այնուհետեւ նաեւ իշխանության ձեւավորման փուլում, եւ՛ անձամբ Բ. Իվանիշվիլին, եւ՛ նախագահ Գ. Մարգվելաշվիլին, եւ՛ «Վրացական երազանքի» ներկայացուցիչ կամ այդ քաղաքական ուժին սատարող բազմաթիվ չինովնիկներ ու կազմակերպություններ բազմիցս հայտարարեցին Վրաստանի ոչ վրացի ազգաբնակչությամբ բնակեցված շրջանների խնդիրների լուծման հարցում իրենց պատրաստակամության մասին: Կոնկրետ ջավախքահայությանը հուզող խնդիրների մասով այդպիսի հայտարարություններ կամ խոստումներ հնչել են ինչպես անձամբ Բ. Իվանիշվիլու եւ Գ. Մարգվելաշվիլու Ախալքալաք կատարած այցերի ժամանակ, այնպես էլ այլ առիթներով:

Ամփոփելով «Վրացական երազանք» քաղաքական թիմի կողմից ջավախահքայության շրջանում իրականացված աշխատանքները, ծրագրերն ու տարաբնույթ այլ դրսեւորումներ, ինչպես նաեւ մանրակրկիտ քննության առնելով ջավախքահայության ներկայիս վիճակը եւ սպասվելիք մարտահրավերները՝ հայտարարում ենք, որ, չնայած «Վրացական երազանք»-ի առաջնորդների նախընտրական ու հետագայի հավաստիացումներին եւ առկա նախադրյալներին՝ անցած չորս տարիներին պետության կողմից որոշակի ծրագրեր են իրականացվել միայն սոցիալ-տնտեսական, ենթակառույցների բարելավման ուղղությամբ:

Այդուհանդերձ, ջավախքահայությանը հուզող հիմնական խնդիրների, այն է՝ ազգային-քաղաքական, կրթական եւ հոգեւոր-մշայկութային հարցերի լուծման մասով չեն նկատվել դրական տեղաշարժեր: Ավելին, նշյալ զգայուն ոլորտներում բազմաթիվ հիմնահարցեր խորանալով դարձել են նոր անհանգստությունների եւ հուզումների պատճառ: Օրինակ, հաշվետու շրջանում արգելվեցին ՀՀ-ից մինչ այդ ներմուծվող այբբենարանները, մայրենի լեզվի եւ հայ գրականության դասագրքերը, եւ Ջավախքի բոլոր շրջանների հայ աշակերտներն արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ զրկված են անգամ այդ դասագրքերից:

Ավելացնենք, որ ջավախահայության կրթական կյանքի պատմության մեջ սա աննախադեպ երեւույթ էր: Ջավախքահայության համար անհասկանալի երեւույթների շարքից էր նաեւ իշխող «Վրացական երազանք»-ի կողմից մեծամասամբ հայաբնակ Սամցխե-Ջավախքի նահանգում իրականացրած կադրային քաղաքականությունը, որի հետեւանքով տեղի ազգաբնակչությանն այդ մասով եւս ընկալելի չեղան 2012 թվականով սկզբնավորված փոփոխությունները:

Ջավախքահայությանը հուզող հիմնահարցերը եւ՛ գրավոր շարադրված փաստաթղթերի տեսքով, եւ՛ կենդանի հանդիպումների ժամանակ փոխանցվել են իշխանություններին, եւ սույն հայտարարության նպատակը, բնականաբար, վերոնշյալ խնդիրները շարադրելը չէ, այլ եզրակացնելը, որ անցած քառամյակը մեզ համար հանդիսացավ սպասումներով, շատ պարագաներում՝ հուսախաբություններով եւ հակասական ապրումներով լեցուն մի շրջան:

Ամփոփելով վերոնշյալը՝ Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարում է, որ առայժմ ոչ մի հիմք չունի սատարելու Վրաստանի խորհրդարան մուտք գործելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերից որեւէ մեկին: Խորհուրդը միաժամանակ հայտարարում է, որ պատրաստակամ է հանդիպումներ եւ ջավախքահայությանը հուզող բազմապիսի եւ բամոլորտ խնդիրների լուծման ուղղությամբ քննարկումներ կազմակերպել բոլոր քաղաքական ուժերի հետ, լսելու վերջիններիս մոտեցումները նշյալ հիմնահարցերի հանդեպ, որոնց արդյունքում էլ Խորհուրդն առաջիկայում հանդես կգա Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հանդեպ հստակ դիրքորոշումներ արտահայտող նոր հայտարարությամբ»,- ասվում է Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհրդի հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ