Բաքվում սեպտեմբերի 25-ի երեկոյան արտասովոր միջադեպ է տեղի ունեցել:
Vesti.Az-ը հայտնում է, որ ականատեսների խոսքով, ուղեւորներից մեկը` երիտասարդ տղամարդ, գտնվելով ալկոհոլային կամ թմրանյութային արբեցման վիճակում, բոլորի համար անսպասելիորեն կառամատույցից իջել է մետրոյի ռելսերի վրա:
Երջանիկ պատահականության բերումով, այդ պահին գնացք չի եղել եւ տխուր հետեւանքներ չեն գրանցվել: Մետրոպոլիտենի օպերատիվորեն արձագանքած աշխատակցի ղեկավարությամբ հաջողվել է տղամարդուն տարհանել ռելսերից մետրոյի թունելի կողմնային սադուղքի միջոցով: