Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` սեպտեմբերի 24-ին, ժամը 11.40-ին, Երեւանի Սարյան պուրակից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Հմայակ Հ.-ն։
Նա սեպտեմբերի 22-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի (Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) 3-րդ մասի մեղադրանքով: