News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բոտսվանայի Մորեմի ազգային պարկում ապրող միանգամից հինգ առյուծ սկսել են ճոխ բաշ աճեցնել եւ արուներին բնորոշ պահվածք են դրսեւորում: Այդ մասին հայտնել են Սասեկսի համալսարանի գիտնականները Ջեֆրի Ջիլֆիլլանի ղեկավարությամբ, հայտնում է  African Journal of Ecology ամսագիրը:

Դիտումները ցույց են տվել, որ իրենք` էգերը սկսել են բարձր մռնչալ եւ նույնիսկ փորձել են զուգավորվել այլ էգերի հետ: Հայտնի է, որ մեկն արդեն սպանել է երկու ձագի, ինչը բացառապես արուներին բնորոշ պահվածք է:  

Գիտնականները 2014 թվականին սկսել են հետազոտել այդ «մասկուլինացված» էգերին եւ այժմ առաջին անգամ արդյունքներ են հրապարակել:   Մանրամասն ուսումնասիրվել է SaF05 էգի պահվածքը: «Երբ հարեւան պրայդը գողացել է SaF05 զեբրին, վերջինս նրանից խլել է այն եւ սպանել երկու ձագին», — պատմել է աշխատանքի հեղինակը: Եթե բաշեր ունեցող մնացած էգերը փորձել են զուգավորվել արուների հետ, այս մեկն ընտրում է ինչպես արուների, այնպես էլ էգերի: 

Գիտնականների կարծիքով, տեղի ունեցողը կարող է կապված լինել այդ էգերի արյան մեջ տեստոստերոնի ավելցուկի հետ, հորմոնային խախտումը կարող էր տեղի ունենալ դեռեւս ներարգանդային զարգացման փուլում: Հայտնի է, որ ութ տարվա ընթացքում SaF05-ն ոչ մի անգամ սերունդ չի տվել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ