News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 19-249.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 0.87  մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում եւ հաշվարկվել 0.44  մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150  հազար դրամ ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 63 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 63 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված անհայտ անձի վերաբերյալ կազմված թիվ 044 անտառխախտման արձանագրությունը` 13 ապօրինի հատված ծառի համար ընդհանուր 867,500 ՀՀ դրամ վնասով, հաշվարկվել եւ ուղարկվել է դատախազության տարածքային ստորաբաժանում` համապատասխան ընթացք տալու համար:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձ ապօրինի հատված երկու ծառի համար ենթարկվել է  100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների տեղադրման ոլորտ

Թափոնների անձնագրերը սահմանված կարգով եւ ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50հազար դրամի վարչական տուգանք:

Թափոնների անձնագրերը սահմանված կարգով համաձայնեցման չներկայացնելու համար Արմավիրի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50հազար դրամի վարչական տուգանք:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում.

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 400 հազար դրամ ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 360 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

Տավուշի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում եւ հաշվարկվել է 360 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս (10մ3 վառելափայտ):

Ապօրինի որսի իրականացման համար.

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 170  հազար դրամ ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 20 հազարդրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է է 20 հազար դրամի կենդանական աշխարհին պատճառված վնաս (20 հատ գետի կողակ ձուկ):

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 15 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ապօրինի ձկնորսության համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5  մլն դրամ:

Տպել
Ամենաշատ