News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ օրակարգի վերաբերյալ քվեարկությունը ստիպված են եղել կրկնել՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորների քվեարկության կոճակները չէին աշխատում:

NEWS.am-ի թղթակցի խոսքով՝ առաջին փորձից վահանակի վրա միայն տասը պատգամավորների ձայներն են երեւացել: Մնացածը, որոնք պատաստվում էին «կողմ» քվեարկել, կոճակը սեղմում էին, բայց նրանց ձայները չէին երեւում:

«Խնդրում եմ կարգի բերել քվեարկության համակարգը: Չի աշխատում»,- ասել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը :

Վերջնական արդյունքը կանխատեսելի էր՝ օրակարգի արագացված քննարկմանը «կողմ» է քվեարկել 77 պատգամավոր, «դեմ»՝ 26, իսկ ձեռնպահ է մնացել 6-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ