News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 26-ի կեսօրին Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցել են 1,613,879 ընտրողներ: Այս մասին հայտնել է haqqin.az-ը՝ վկայակոչելով  հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվրական կենտրոնի տնօրեն Ֆարիդ Օրուջեւին:

Նրա խոսքով՝ ընտրողների ներկայությունը տեղական ժամանակով ժամը 12-ին արդեն կազմել է 30,6 տոկոս:
Այսպիսով, քվեարկությանը ընտրողների մասնակցության 25 տոկոսի շեմը հաղթահարված է, եւ հանրաքվեն կայացած է համարվում:
Հիշեցնենք, որ հանրաքվեն նախաձեռնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հանրաքվեի է դրվել Սահմանադրության մոտ երեք տասնյակ փոփոխություն, որոնց թվում նախատեսվում է փոխնախագահների ինստիտուտի ստեղծումը, որոնց նշանակելու է անձամբ նախագահը, չեղարկվում է նախագահի եւ պատգամավորների տարիքային սահմանափակման շեմը: Այսպիսով, Իլհամ Ալիեւը փորձում է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու իրավական հիմք ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ