News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում սկսել է ավելի հաճախ հայհոյել, քան նախկինում, հայտնում է Vanity Fair-ը:

«Ես ինձ որսում եմ նրա վրա, որ այս պաշտոնում ավելի շատ եմ հայհոյում, քան նախկին կյանքում», — նշել է Օբաման:

Միաժամանակ նա պատմել է, որ իր շրջապատում երկու մարդ կա, որոնք ավելի շատ են հայհոյում. Սպիտակ տան աշխատակիցների աշխատակազմի պետ Դենիս Մակդոնոուն եւ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը: 

Բացի այդ, Օբաման խոստովանել է, որ մասնավոր կարգով կարող է անհամեմատ ավելի հեգնական եւ կտրուկ լինել իր գնահատականներում, քան հանրության մեջ: 

Սպիտակ տան ղեկավարը նաեւ պատմել է սթրեսի դեմ պայքարի իր մեթոդների մասին: Նրա խոսքով, անարդարացի քննադատությանն  ի պատասխան, ինքը թղթի վրա ելույթ է  գրում, որը հետո ճմրթում է եւ դեն նետում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ