News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրապարակել է այն կատարողների ցուցակը, որոնք հանդես կգան Սպիտակ տան պատերի մոտ առաջին South By South Lawn ռոք-փառատոնի ընթացքում, հայտնում է NME-ն:

Միջոցառմանը կմասնակցեն The Lumineers, Sharon Jones And The Dap Kings խմբերը, ինչպես նաեւ դիջեյ  Beverly Bond-ը: Ամբողջական ցուցակը հետագայում կհրապարակեն:   

Փառատոնին տեղի կունենա նաեւ բնապահպանության վերաբերյալ «Ջրհեղեղից առաջ» փաստագրական ֆիլմի նախապրեմիերային ցուցադրություն, որի ռեժիսորն է Լեոնարդո Դի Կապրիոն:  Ֆիլմի համար երաժշտությունը գրել է շոտլանդական    Mogwai խումբը եւ ամերիկյան Nine Inch Nails խմբի առաջատար Թրենթ Ռեզնորը:  

Դա առաջին երաժշտական փառատոնն է ամերիկյան նախագահի նստավայրի տարածքում, չնայած Օբաման կանոնավոր կերպով տարբեր կատարողների է հրավիրում Սպիտակ տանը համերգ տալու: Հուլիսի 4-ի պիկնիկին այնտեղ ելույթ են ունեցել ռեփեր Քենդրիկ Լամարը եւ երգչուհի Ժանել Մոնեն: 

South By South Lawn-ը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին: Դրա համակազմակերպիչն է Օհայոյում (Թեքսասի նահանգ) արվեստի ամենամյա  South By Southwest (SXSW) փառատոնի կազմակերպիչ խումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ