Հնդկաստանում պիթոնը կծել է տղամարդու, ով ցանկացել է Snapchat-ում օձի հետ սելֆի անել: Այս մասին սեպտեմբերի 26-ին հայտնել է Sky News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ռաջաստհան նահանգում: Օձը հայտնաբերվել է տեղի դպրոցում, որից հետո ուսումնական հաստատության ղեկավարությունը սողունին բռնելու համար հրավիրել է անտառների դեպարտամենտի աշխատակիցներին:
Երբ պիթոնին բռնել են, տղամարդկանցից մեկը ցանկացել է նրա հետ սելֆի անել, բայց օձը նրա ուսը կծել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: