News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունները որեւէ կապ չունեն ապրիլյան դեպքերի եւ «Սասնա ծռերի»հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Կառավարության բարեփոխումների նպատակը տնտեսության հարաճուն աճ ապահովելն է: Կարծում եմ` շատ շուտով այս փոփոխություններն ակնհայտորեն կերեւան»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով, նախարարությունների անվանումների փոփոխություններն էլ կբերեն գործունեության փոփոխություն: Գագիկ Մելիքյանը նշեց, որ այսօր առավոտյան իրենց խմբակցությունը նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվել է նաև Սփյուռքի նախարարության անվանումը փոխելու հարցը:

«Սփյուռքի նախարարությունն առաջարկում են վերանվանել Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն»,- ասաց պատգամավորը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի պնդմամբ, նախարարությունների վերանվանումը որեւէ նշանակություն չունի, կարեւորը բովանդակությունն է: Ինչ վերաբերում է նորանշանակ վարչապետին, Անուշ Սեդրակյանն ընդգծեց` վերջին երեք վարչապետների հայտարարություններում էական տարբերություններ չկան:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 13-ին ` փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: Նորանշանակ վարչապետը արդեն 4 նախարարի է նշանակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ