News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը վստահեցնում է, որ իր տանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ ոչ մի քաղաքական հարց չի քննարկվել:

«Ունեցել ենք ջերմ հանդիպում, ոչ մի քաղաքական հարց չենք քննարկել: Խոսել ենք արմատներից, երեխաներից, ով որտեղից է եկել, ուրախ ընտանեկան մթնոլորտ է եղել եւ ես դրա համար նրանց շնորհակալ եմ: Իրենք իրենց առաջին քայլը դրեցին նոր մշակույթ զարգացնելու համար»,- այսօր` սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որոնք վերջին շրջանում թեժ քաղաքական փոխհրաձգության մեջ էին միմյանց դեմ, նախօրեին երեկոյան իրենց ընտանիքի անդամների հետ հյուր են եղել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի տանը:

Պողոսյանը հանդես էր եկել բաց նամակով եւ կողմերին հրավիրել իր տուն՝ գինի խմելու: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե նման հանդիպման կմասնակցի, եթե հանդիպմանը գնա իր ընտանիքի հետ եւ չլինի քաղաքական քննարկում:

Մարուքյանը եւս ընդունել էր հրավերը:

Տպել
Ամենաշատ