News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում սեպտեմբերի 25-ին զոհված 19-ամյա Սեւակ Խաչատրյանը Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչ էր: Սեւակը ընտանիքի փոքր երեխան էր, ունի իրենից մեծ երկու եղբայր: Արեւիկի գյուղապետարանից NEWS.am-ին տեղեկացրին, որ Սեւակ Խաչատրյանը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ, նա մասնակցել է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմին:

Սեւակը  օրինակելի եւ կրթված ընտանիքի զավակ էր, մինչեւ զորակոչվելը նա ընդունվել էր ԵՊՀ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 25-ին Արցախում պետական սահմանը պաշտպանելիս հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Սեւակ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 10.40-ի սահմանում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Սեւակ Խաչատրյանը:

Հարուցվել է քրեական գործ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ