News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ներկայումս Սիրիայում չափավոր ընդդիմությունը չի տարանջատվել ահաբեկիչներից, դա վերջիններին թույլ է տալիս շարունակել արտագրոհները եւ հարձակողական գործողությունները: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Կարելի է միայն ընդհանուր առմամբ ասել, առանց մանրամասներ նշելու: Կապված այն բանի հետ, որ չափավոր ընդդիմությունը տարանջատված չէ ահաբեկիչներից, ահաբեկիչները շարունակում են արտագրոհները, հարձակողական գործողությունները», — հայտնել է Պեսկովը:

«Սիրիական բանակը հրադադարի ռեժիմի ամենասկզբում` մեկ շաբաթ առաջ հետ է քաշվել: Բայց այն բանից հետո, երբ նրանք հարվածների են ենթարկվել, ինչ-որ գործունեություն են սկսել: Տվյալ դեպքում ես ուղղակի արձանագրում եմ: Ահաբեկիչների դեմ պայքար է վարվում, չի կարելի այն կանգնեցնել», — հավելել է  Պեսկովը:  

Այն հարցին, թե հնարավոր է արդյոք Սիրիայի պատերազմում շրջադարձ սպասել այն բանից հետո, երբ Հալեպն ամբողջությամբ կգրավվի կառավարական զորքի կողմից, Պեսկովը հայտնել է, որ այդ հարցն ավելի ճիշտ կլինի հասցեագրել պաշտպանության նախարարության գործընկերներին: 

ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ` Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրի շրջանակում պարտավորվել է հասնել նրան, որ  «չափավոր ընդդիմությունը» տարանջատվի ահաբեկիչներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ