News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները եւ Չիլիի Հանրապետությունը քննարկում են ազատ առեւտրի գոտու  (ԱԱԳ) ստեղծման հարցը, տվյալ փուլում անհրաժեշտ է հաշվարկել տնտեսական բոլոր հետեւանքները: Այդ մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրացիայի եւ մակրոէկոնոմիկայի նախարար Տատյանա Վալովայան, հայտնում է ՏԱՍՍ-ը:  

«Ազատ առեւտրի գոտի ստեղծելուց առաջ, պետք է գնահատել այդ քայլի տնտեսական հետեւանքները: Ներկայումս կողմերը դեռեւս պատրաստ չեն գնահատել այդ քայլի տնտեսական հետեւանքները, դրա համար շատ լուրջ աշխատանք է պետք, այդ թվում` առեւտրատնտեսական դիսբալանսի հավասարեցման ուղղությամբ:  Բայց այսօր ԵՏՀ-ում այն գործընկերները, որոնք պատասխանատու են ԱԱԳ-ի ստեղծման համար, պրոֆիլային սեմինար են անցկացնում չիլիացի գործընկերների հետ, որպեսզի փորձի փոխանակում կատարեն եւ այդ աշխատանքի ընթացքում հնարավոր կլինի պարզել` արդյոք մենք կգնանք այդ ուղղությամբ», - հայտնել է Վալովայան ԵՏՀ-ի եւ Չիլիի կառավարության միջեւ փոխգործակցության համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքում: 

Նրա խոսքով, այսօր փոխադարձ առեւտրի դինամիկան դրական է, բայց միեւնույն ժամանակ էական դիսբալանս է նկատվում. Չիլին գործնականում 10 անգամ ավելի շատ է արտահանում, քան գնում է ԵԱՏՄ-ի պետություններում: 

Վալովայան հավելել է, որ ԱԱԳ-ի ստեղծման թեման արդեն վաղուց բարձրացվել է չիլիական կողմից, դրանում հետաքրքրված են նաեւ ռուսաստանյան շատ արտահանողներ:   «Բայց դա շատ լուրջ, պատասխանատու որոշում է, որը միշտ ընդունվում է բոլոր հինգ պետության կողմից եւ դրա համար պետք է ստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները», - ասել է նախարարը: 

Նա ճշտել է, որ համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա եկող տարի` Չիլիում, այնտեղ կգնան ԵԱՏՄ-ի երկրների բիզնեսի ներկայացուցիչները` իրենց հնարավորությունները ներկայացնելու: 

Չիլիի Հանրապետության արտգործնախարարի առեւտրի գծով տեղակալ Անդրես Ռեբոլյեդոն իր հերթին ընդգծել է, որ պետությունում ակտիվորեն զարգանում է գյուղատնտեսությունը, ինչի կապակցությամբ հանրապետության կառավարությունը հետաքրքրված է մեծացնել ԵԱՏՄ-ի երկրներից պարարտանյութի, տեխնոլոգիաների, մեքենաշինական ապրանքների եւ մեքենաների ներմուծումը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ